News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը մասնակցում է, թե ՀԱԿ-ի, թե ՀՅԴ-ի, թե  ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի նախընտրական հավաքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ներսիկ Նազարյանը: «Ես Երեւան քաղաքի ոստիկանության պետն եմ եւ նախընտրական միջոցառումների ժամանակ գնում եմ, նայում, տեսնում եւ հետեւում ընթացքին: Լինում եմ եւ ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառումներին, եւ  ՀՅԴ-ի եւ, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի»,- ավելացրեց Ներսիկ Նազարյանը, հավելելով, որ նախընտրական հավաքներին գնում է ոչ թե կուսակցությունների նախընտրական ծրագրերը լսելու, այլ ոստիկանների ծառայությանը հետեւելու համար, հետեւաբար` իր ներկայությունը բացարձակապես քաղաքական ենթատեքստ չունի:

Ի դեպ, Ներսիկ Նազարյանը նախընտրական ընթացքը շատ լավ է գնահատում: «Առանց որեւէ դեպքերի, առանց որեւէ լարվածության, ոչ մի բողոքներ չունենք եւ հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ավելացրեց Երեւանի ոստիկանապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ