News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված հանրապետական թեկնածու Կորյուն Նահապետյանն այսօր` ապրիլի 13-ին, չի ներկայացել «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված բանավեճին: Բանավեճին չի ներկայացել նաեւ անկուսակցական թեկնածու Գագիկ Պետրոսյանը, ներկայացել են միայն ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն ու ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը:

«Ասելիք չունեն, դրա համար էլ ոչ ոք չի ներկայացել ՀՀԿ-ից»,- նշել է Վահագն Խաչատրյանը` արձանագրելով, որ Հանրապետականը միանյակ է մնացել անգամ կոալիցիայում:

Բանավեճին մասնակցող թեկնածուները նաեւ պատասխանել են, թե ինչու է ընդդիմությունը իրար դեմ թեկնածուներ առաջադրել թիվ 8 ընտրատարածքում: Ըստ Վահագն Խաչատրյանի` Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության ընտրազանգվածը տարբեր է, իսկ Արթուր Եղիազարյանն ընդգծել է, որ ընդդիմության միջեւ պայքարը լինելու է գաղափարական եւ ամեն մեկն ունի իր ընտրազանգվածը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ