News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետեր, գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը նոր հայտարարություն  է տարածել Քաջարան գյուղի եւ հարակից տարածքների վերաբերյալ:

«Գործող հանքի ընդլայնումը բացառապես պայմանավորված է ԶՊՄԿ գործունեության երկարաժամկետ պլանավորման հետ եւ նախատեսված է թե խորհրդային շրջանի  նախագծերով, եւ թե գործող կոնցեսիոն համաձայնագրով: Մենք համապատասխան տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը համարում ենք լիովին հիմնավորված, որը  երաշխավորելու է Հայաստանի արդյունաբերական հսկայի՝ ԶՊՄԿ-ի հետագա շարունակական աշխատանքը:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ թեեւ վերոհիշյալ խնդրի վերաբերյալ տարբեր հասարակական կազմակերպությունների եւ անձանց կողմից բարձրացվող հարցերը եւ արվող եզրահանգումները ոչ միշտ են կրում կառուցողական բնույթ եւ հաճախ նույնիսկ աղերսներ չունեն իրերի իրական դրության հետ, այնուամենայնիվ մենք ողջունում ենք կառուցողական քննադատությունը եւ քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ խնդիրների հնարավոր հանգուցալուծումները ապահովելու համար գիտակցելով, որ քաղաքացիական հասարակության նման ակտիվությունը պայմանավորված է Հայաստանի տնտեսական զարգացման գործում էական նշանակություն ունեցող ձեռնարկության գործունեության մտահոգությամբ:

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ընկերությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ խնդիրները լուծել քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության սկզբունքով: ԶՊՄԿ-ի տնօրինությունը բաժնետերերի կողմից լիազորված է, հաշվի առնելով կողմերի օրինական շահերն ու իրավունքները, փնտրել փոխզիջումային լուծումներ»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2010 թ. ընդունած որոշմամբ բացառիկ գերակա շահ ճանաչեց Քաջարան գյուղի եւ հարակից համայնքների մի շարք տարածքներ` պղնձամոլիբդենային հանքի ընդլյանման նպատակով: Սակայն Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը գյուղացիների անունից իր անհամաձայնությունն է  հայտնել այդ որոշմանը: Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները նույնպես դեմ են գյուղի հողերի հաշվին հանքի ընդլայնմանը` մտավախելով, որ դա կհանգեցնի գյուղացիների արտագաղթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ