News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` ապրիլի 13-ին, ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպան Գինտս Ապալսին եւ քննարկել հայ-լատվիական կրթական համագործակցության հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը հույս է հայտնել, որ կրթության ոլորտում համագործակցությունը նոր շունչ կհաղորդի երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ ձեւավորված ավանդական կապերին: Նախարար Աշոտյանը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է Մերձբալթյան երկրների, այդ թվում` Լատվիայի փորձը, եվրոպական կրթական տարածքին լիարժեք ինտեգրման, մասնավորապես, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների փոխանակության, եվրոպական արժեքների ներմուծման խնդիրներում: Այս համատեքստում նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանը առաջիկա երեք տարիներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության նախագահությունը եւ 2015 թվականին նախատեսվում է նախարարների գագաթաժողով Հայաստանում:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ կրթության եւ մշակույթի ոլորտները երկու երկրների միջեւ առկա համագործակցության կարեւորագույն ոլորտներից են, եւ վերջինս պետք է շարունակական բնույթ կրի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջբուհական համագործակցության եւ եվրոպագիտության դասավանդման հետ կապված խնդիրներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ