X

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

«Երկիր». ՕԵԿ-ի անսանձ կնոջ սանձահարումը

«Երկիր». ՕԵԿ-ի անսանձ կնոջ սանձահարումըԱպրիլ 14, 2012 | 08:55

Թերթը գրում է, որ ՕԵԿ կանանց համաժողովում իրենց տեսախցիկը ֆիքսել է մի պահ, երբ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն Արթուր Բաղդասարյանին գովելիս խառնել է առաջնորդի սեռը:

«Բնականաբար, հոլովակը տարածվեց համացանցում, եւ տիկին Բիշարյանը փոխանակ հայտարարելու, որ հաջորդ ելույթներում ավելի ժուժկալ կլինի իրենց ղեկավարի մասին խոսելիս, սկսեց միայն իրեն հատուկ բառապաշարն օգտագործել մեր հասցեին: Առաջին անգամ Հ. Բիշարյանը զրպարտանքներին տուրք տվեց ապրիլի 7-ին, բայց քանի որ Կանանց տոնն էր, ներողամտորեն ժպտացինք:Երկրորդ անգամ տիկին Բիշարյանն իր ազգակործան բառապաշարից օգտվեց արդեն երեկ. «Լկտիություն, չարակամություն, ստորաքարշ մոտեցում է, երբ կոնտեքստից պատվերով կտրում են մի նախադասություն եւ ներկայացնում հանրությանը…»: Ցավոք, կանանց միամսյակը վերջացել է:

Ստիպված ենք փաստել, որ պատգամավորության թեկնածուն ստում է: «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի` «Օրինաց երկիր» կուսակցությունում կանայք շատ են, որովհետեւ գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին»: Այժմ կխնդրեինք տիկին Բիշարյանին ասել, թե ինչ կոնտեքստում ասենք այս խոսքերը, որ «կինը» դառնա «քաջազուն ասպետ»: Խնդրեմ, նախադասությունը բերեք «կոնտեքստի մեջ» եւ ասեք, թե` ի դեմս ձեզ կամ Արթուր Բաղդասարյանի, էլ ինչերն են շատ ՕԵԿ-ում:

Հասկանում ենք, որ քաղաքական գործիչը ոգեւորության ամենաթունդ պահին կարող է ասել խոսքեր, որոնց համար հետագայում կամաչի: Բայց դրանում պետք  մեղադրել միայն իրեն, ոչ թե սխալը մեծահոգաբար մատնանշող լրատվամիջոցին…»,- գրում է «Երկիր» թերթը:

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում" թեմայով

... վերջին լուրերը "Հայաստանի խորհրդարանական ընտրություններ - 2012" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...