News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 13-ին Կիեւում տեղի է ունցել կլոր սեղան` «Հայոց ցեղասպանություն. անպատժելիությունը կրկնություն է ծնում» թեմայով: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992թ ապրիլի 10» ֆիլմը, տեղեկացնում է  Analitika.at.ua-ն:

«ANALITIKA» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը միջոցառման ժամանակ նշել է. «Խոսելով ցեղասպանության մասին, մենք հասկանում ենք, որ Ուկրաինան էլ ունի իր վերքերը` դա Գոլոդոմորն է: Սովը, որպես սպանության միջոց, առաջին անգամ կիրառվել է հայերի վրա` Ցեղասպանության ժամանակ: Բացի բացահայտ կոտորածից, հայերի դեմ օգտագործում էին ոչնչացման բոլոր հնարավոր մեթոդները:

Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը համապատասխան գնահատականի արժանանար միջազգային հանրության կողմից, հնարավոր է, չէին լինի ոչ Հոլոքոստը, ոչ էլ Գոլոդոմորը, իսկ 20-րդ դարի վերջին` հայերի ջարդեր Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ Ադրբեջանի մյուս քաղաքներում ու գյուղերում:

Հիշենք, ինչ էր ասել Հիտլերը` ոգեշնչելով Հոլոքոստն իրագործողներին. «Ով է հիմա հիշում հայերի կոտորածների մասին»:

Ցեղասպանությունը մարդկային դաժանության ամենավատ դրսեւորումն է, հանցագործները պետք է դատապարտվեն,  քանի որ անպատժելիությունը հանցագործության կրկնություն է ծնում»:

Նշենք, որ Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն սկսվել է 2005թ. մայիսի 19-ին, երբ Ղրիմի Գերագույն ռադան որոշեց ապրիլի 24-ը համարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հինգ տարի անց Հայոց ցեղասպանությունն օրենսդրական մակարդակով ճանաչելու խնդրանքով  Ուկրաինայի ղեկավարության էին դիմել Կիեւի Գոլոսեեւսկի շրջանային խորհուրդը, Իզյումսկի, Չերկասկի, Կիեւի քաղաքային խորհուրդները: 2010թ. ապրիլի 23-ին նույն խնդրոնքով Ուկրինայի նախագահին եւ խորհրդարանին  էին դիմել նաեւ քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, երկրի ազգային համայքների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ