«Եվրատեսիլ 2012»-ում Թուրքիան ներկայացնող Ջան Բոնոմոյի հոր՝ Յաշար Բոնոմոյի դեմ դատական գործ է բացվել՝ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Իզմիրի ծանր հանցագործությունների գծով 5-րդ դատարանում օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստին Յաշար Բոնոմոյի փոխարեն դատին մասնակցել է նրա փաստաբանը՝ նշելով, թե հաջորդ նիստին իր պաշտպանյալն անպայման կմասնակցի:
Դատախազը Յաշար Բոնոմոյի համար պահանջում է 4-ից 12 տարի ազատազրկում՝ խարդախության եւ պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։