News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Լոս Անջելեսի ոստիկանները իրենց հրահանգին չենթարկված 19-ամյա վարորդի վրա 90 գնդակ են արձակել:

Ինչպես հաղորդում է CBS հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Վուդլեն Հիլսի շրջանում. ծագումով աֆղանստանցի Աբդուլ Էրիանը որոշել է փախուստի դիմել, ինչն էլ նրա համար ճակատագրական է եղել:

Հետապնդման ընթացքում «911» ծառայության միջոցով ոստիկանները տեղեկացել են, որ երիտասարդը զինված է:  Երիտասարդն ինքն է այդ մասին ասել  «911»-ին, երբ վերջինս փորձում էր կանգնեցնել նրան: Նա սպառնացել է, որ եթե ոստիկանները կրակեն, ապա կտուժեն: Ոստիկանները կրակել էին, բայց երիտասարդը չէր հասցրել օգտագործել իր զենքը, քանի որ պարզապես չուներ:

Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի հայտարարության մեջ նշվում է, որ չարագործը «մի քանի անգամ կրակ բացելու դիրք է ընդունել եւ  անհայտ առարկա է ուղղել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ նրանց ստիպել է մտածել, որ նա զինված է»:

Սպանված Էրիանի հորեղբայրը հայտնել է, թե ճակատագրի հեգնանքով Էրիանը ցանակնում էր ծառայության անցնել Լոս Անջելեսի ոստիկանությունում, գրում է Los Angeles Times-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ