News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 16-ին, նախընտրական արշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ, եղել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում», Մեղրիի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մանրացման տեղամասի եւ Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողություններին:

Երկրի նախագահին «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում» շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով: Ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, պլանավորում է 2012թ. ավելացնել հանքաքարի վերամշակումը` տարեկան հասցնելով 2.7 մլն տոննայից մինչեւ 3.5 մլն տոննայի:

Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերակառուցման ավարտից եւ նոր տեխնիկայի ձեռքբերումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 985–ի, որը կազմում է արդյունաբերական այս քաղաքի աշխատունակ բնակչության 1/3-ը: Ընթացիկ տարում միջին աշխատավարձը նախատեսվում է մինչեւ 250 հազ. դրամ:

Կապանում, ընտրողների հետ իր հանդիպման ժամանակ ՀՀԿ նախագահն անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցմանը, նշելով, որ դա հսկայական ծրագիր է, ինչպիսին դեռեւս չի իրականացվել Հայաստանում:

«Այն կապող տնտեսական օղակ է լինելու մեր պետության հյուսիսի, մայրաքաղաքի ու հարավի միջեւ: Նախագիծը պարզապես ծրագիր չէ. այն ռազմավարական կարեւորություն ունի: Այն եղանակ է փոխելու ձեր քաղաքում ու ընդհանրապես ամբողջ հանրապետությունում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը կշարունակվի նաեւ ապրիլի 17-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ