News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Օրերս ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքով  հաղորդում է հեռարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմությանը, Հայոց ցեղասպանությանն ու ղարաբաղյան խնդրի մասին:

Հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել է Հայաստանի պատմությունը, այդ ընթացքում տարածքային ձեռքբերումներն ու կորուստները:

Այնուհետեւ խոսվել է  առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տապալման եւ երիտթուրքերի քաղաքականության մասին, որի արդյունքը եղան մեկուկես միլիոն հայերի կոտորածն ու հայկական սփյուռքի առաջացումը:

Անդրադարձ կատարելով Հայաստանի ավելի ուշ շրջանի պատմությանը` ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Հաղորդման հեղինակները նշում են, որ  Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է, որը Ստալինը բռնակցել է Ադրբեջանին  1921թ.-ին: 1923թ.-ին այն դարձել է ինքնավար մարզ, որտեղ բնակչության 94 տոկոսը հայեր էին: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային միության փլուզումից հետո անկախացան, անկախության ձգտեց նաեւ Լեռնային Ղարաբաղը, ինչին Ադրբեջանը իսկույն շրջափակմամբ արձագանքեց եւ փորձեց ռազմական ուղիով վերականգնել Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողությունը: Երեք տարի տեւած պատերազմից հետո հայերը  ազատագրեցին Լեռնային Ղարաբաղի տարածքն ադրբեջանական զորքերից: Կնքվեց զինադադար, բայց տարածաշրջանում խաղաղություն պահպանել չի հաջողվում: Ըստ հաղորդման հեղինակների, ԵԱՀԿ-ի ջանքերն այս ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքներ  չեն տվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ