News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական «Collectif VAN» կազմակերպությունն ապրիլի 22 –ին, տեղական ժամանակով ժամը 10.00-20.00-ը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կանցկացնի  ցեղասպանությունների եւ դրանց ժխտման մասին իրազեկման օր, որն արդեն կազմակերպվում է  8-րդ տարին, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ակցիան կանցկացվի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ նույն օրը եւ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ քննարկումների համատեքստում: Այդ պահին ավելի, քան երբեւէ կարեւոր է բացատրել օրենքի անհրաժեշտությունը: Մուտքի մոտ դրվելու է քվեատուփ` հանրությանը դրդելու խորհրդանշական կերպով քվերակել այդ զգայուն հարցի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ