News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Եթե խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանային առաջիկա կիրակի, ապա ընտրողների 34%-ն իր ձայնը կտար Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այդ մասին նշվում է  The Gallup Organization-ի անցկացրած հետազոտությունում:

Հետազոտության ընթացքում, հարցմանը մասնակցած 1018 քաղաքացիները` «ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի» հարցին տվել են հետեւյալ  պատասխանները. ՀՀԿ` 34%, «Բարգավաճ Հայաստան»` 28%, Հայ ազգային կոնգրես` 9%, «Օրինաց երկիր»` 6%, ՀՅԴ` 5%, «Ժառանգություն»` 3%-ի, իսկ Կոմունիստական կուսակցությունը` 2%: 10%-ը չի պատրաստվում ձայն տալ կուսակցություններից որեւէ մեկին, իսկ 3%-ը հարցին չի պատասխանել:

Պատասխանելով այն հարցին, թե  «ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե որեւէ պատճառով ձեր առաջին ընտրությունը հնարավոր չլիներ», բոլորին դեմ տրամադրվածների թիվը կտրուկ աճել է. 31%-ը պատասխանել է, որ որեւէ մեկին ձայն չէր տա: Աճել է նաեւ չկողմնորոշվածների թիվը` 8%:

Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա հարցվածների շրջանում «երկրորդ ձայն»-ի ամենամեծ սեգմենտն ունի ԲՀԿ-ն` 22%, նրան հետեւում է ՀՀԿ-ն` 17%, ՕԵԿ-ի ու «Ժառանգության» ցուցանիշը 6% է, ՀՅԴ-ինը` 5%: ՀԱԿ-ը, ՀԴԿ-ն ու ՀԿԿ-ն` 2%-ական տոկոս «երկրորդ ձայն» ունեն: Հարցվածների 0.5%-ը պատրաստ է իր «երկրորդ ձայն»-ը տալ «Միավորված հայեր» կուսակցությանը: Գրեթե նույնքան մարդ էլ մտադիր է քվեարկել այլ կուսակցությունների օգտին:

Հարցին, թե որ կուսակցությանն ընդհանրապես ձայն չէին տա, հարցվածների 36%-ը նշել է ՀԱԿ-ը, 12%-ը`ՕԵԿ-ը, 11%-ը`ՀՀԿ-ն, 9%-ը` «Ժառանգություն»,  7%-ը` ՀՅԴ-ն ու ՀԿԿ-ն, 5%-ը` ՄՀԿ-ն ու ԲՀԿ-ն, 4%-ը` ՀԴԿ-ն:  Հարցման մասնակիցներից 12%-ը նշել է, որ «ոչ ոք», ինչը նշանակում է, որ նրանք որեւէ մեկի դեմ մերժողաբար չեն տրամադրված: Իսկ 5%-ն այս հարցի շուրջ չի մտածել:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ հարցին, թե` «ո՞ր քաղաքական կուսակցությունը կարող է առավել արդյունավետ աշխատել եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները»: Այս հարցի դեպքում եւս առաջատարը ՀՀԿ-ն է` 28% ցուցանիշով: Նրան հետեւում են ԲՀԿ-ն` 25%-ը, ՀԱԿ-ը` 6%-ը: 4-ական տոկոսի մոտ վստահությունը ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի կողմն է, 3%-ի մոտ «Ժառանգության»:

21%-ի կարծիքով` կուսակցություններից ոչ ոք արդյունավետ լինել չի կարող, իսկ 8%-ը չի կողմնորոշվել կամ հարցին չի պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ