News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար Ալմասբեյ Կչաչը Գագրայում ձերբակալման ժամանակ ինքնասպան է եղել: Նա կասկածվում էր նախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ մահափորձին մասնակցություն ունենալու մեջ:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` Կչաչը տեսել է իր հետեւից եկած իրավապահներին եւ փակվել Գագրայում գտնվող իր սեփական տանը: Երբ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է ներս մտել` նրանք գեներալի մարմինը գտել են մահճակալի վրա` ատրճանակը ձեռքին

Կչաչը 2003 - 2005 թթ. եղել է  Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը, 1996-2003 թթ-ին` ներքին գործերի նախարարը:  Գեներալը 54 տարեկան էր:

Նշենք, որ Անկվաբի նկատմամբ մահափորձը կատարվել էր այս տարվա փետրվարի 22 –ին: Հետաքննությունը դուրս էր եկել Կչաչի վրա` առաջին կասկածյալների ձերբակալությունից հետո: Նրանք հայտնել էին, թե մահափորձը կազմակերպել է ՆԳ նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ