News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր` ապրիլի 17-ին, Մոսկվայում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս ռուսաստանցիներին մեկնել Վրաստան:

«Բոլորին քաջ հայտնի է Վրաստանում ուժի մեջ մտած օրենսդրական ակտը, որի համաձայն, ցանկացած երկրի ցանկացած քաղաքացի, ով եղել է Աբխազիայում կամ Հարավային Օսիայում եւ այնտեղ է մեկնել ոչ վրացական տարածքով, ենթարկվում է քրեական հետապնդման, որը պատժվում է մինչեւ 4 տարվա ազատազրկմամբ կամ խոշոր դրամական տուգանքով»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:

«Բազմաթիվ ռուսաստանցիներ արդեն զոհ են դարձել այդ օրենսդրությանը եւ որոշ ժամանակ անցկացրել են վրացական կալանավայրերում, որտեղից մենք ստիպված ենք եղել հանել նրանց: Վրաստան այցելելն անվտանգ չէ եւ որոշ ռուսաստանցիներ համոզվել են դրանում իրենց փորձով»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Նշենք, որ Վրաստանն Աբխազիան եւ Հարավային Օսիան իր տարածքներն է համարում եւ առանց իր գիտության այնտեղ մեկնելը համարում է օրինախախտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ