News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է Աժ պատգամավոր եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի հետ.

«Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ չհամաձայնեցիք Նիկոլ Փաշինյանի առաջարկին եւ չբանավիճեցիք նրա հետ:

Ես չեմ ուզում, որ Ռուբեն Հայրապետյանը ինձ չհարգի: Համ էլ դա նույն ա, որ «Փյունիկը» «Բարսելոնային» Երեւանում խաղի հրավիրի:

Նույն Ռուբեն Հայրապետյանը երեկ եւս չբանավիճեց Նիկոլ Փաշինյանի հետ: Նա հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել միայն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակի անձանց հետ, բացի Արամ Սարգսյանից, ում հետ ընկերներ են:

Դուք ո՞ւմ հետ եք ցանկանում ՀԱԿ-ից բանավիճել:

Ես էլ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ուզում բանավիճել, որովհետեւ 1995-ից իրան լիքը բան ունեմ ասելու:

Մասնավորապե՞ս:

Մասնավորապես 95թ. ընտրությունների հետ կապված, որովհետեւ ես էլ էի դրել թեկնածություն, ու ինձ պրոբլեմներ ստեղծեցին:

Ի՞նչ խնդիրներ:

Այ որ գա, էն ժամանակ էլ կասեմ:

Շարունակո՞ւմ եք Ձեզ մրցակից համարել Վարդան Վարդանյանի՞ն:

Այո:

Չե՞ք կարծում, որ Փաշինյանն ավելի ուժեղ մրցակից է:

Չէ, որվհետև Նիկոլը առաջին անգամ ա գալիս մեր համայնք, 3-րդ մասում ա ապրում, մեր համայնքի համար ոչ մի բան չի արել, իսկ Վարդան Վարդանյանը ապրում ա էս համայնքում, այ դրա համար ա, որ ես իրան եմ համարում մրցակից:

Ձեր 3-րդ մրցակիցը ոմն Տիգրան Գրիգորյանն է, ճանաչո՞ւմ եք նրան:

Չէ, ուղղակի գիտեմ, որ առաջադրված թեկնածու ա:

Շարունակո՞ւմ եք վստահ լինել, որ հաղթելու եք:

Բա ոնց, ես Նիկոլին խոսք էի տվել, չէ՞ որ իմ հաղթանակի քեֆին` «Փարվանայում», թամադա եմ դնելու, բայց քանի որ իրան ճիշտ չպահեց, ժողովրդի վրա ոստիկաններով եկավ, մեր ժողովուրդը էլ համաձայն չի, որ թամադան ինքը լինի:

Փաստորեն, քեֆն առանց թամադա է մնում:

Չէ, ո՞վ ասեց, իրանցից մեկին կդնեմ, բայց ոչ Նիկոլին»,- գրում է «Երկիր» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ