News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ որպես Կրթության եւ գիտության նախարար գործել է օրենքի շրջանակներում։ Այս մասին այսօր՝  ապրիլի 18-ին, ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով  նախարարի կողմից Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն  Զոլյանին երկու խիստ նկատողությունների հայտարարմանը, ապա՝ աշխատանքից ազատմանը։

«Եթե մեր երկրում օրենքով առաջնորդվող պաշտոնյային պետք է մեղադրեն, ապա ես խնդիրը մեղադրողի մեջ եմ տեսնում»,- նշեց նա։  Զաքարյանի խոսքով՝ անընդունելի է այդտեղ քաղաքական ենթատեքստ տեսնելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն:

Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ