News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում դաժանորեն ծեծի է ենթարկվել «Զերկալո» թերթի եւ թղթակիցների անվտանգության եւ ազատության Ինստիտուտի լրագրող Ադրաք Աբբասովը: Դեպքը տեղի է ունեցել Սուլութափա ավանում` թղթակցի տան մոտ, այն պահին, երբ ԳՆԿԱՌ-ի աշխատակիցները հերթական  «գործողությունն» էին իրականացնում տան անօրինական կառուցման քանդման  առնչությամբ: 

Լրագրողն իրականացնում էր քանդման տեսանկարահանումը եւ ԳՆԿԱՌ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ տեղի բնակիչների հակամարտությունները:

«Աբասովի եղբայրը Turan-ին պատմել է, որ ԳՆԿԱՌ-ի թիկնազորի մի քանի աշխատակիցներ հարձակվել են Իդրաքի վրա: Խլելով տեսախցիկը` նրան գետին են գցել եւ սկսել ոտքերով հարվածել: «Նա ամբողջովին արյան մեջ էր, գլուխը ջարդված, մի աչքն ամբողջովին փակվել էր: Ես առաջ նետվեցի եւ մարմնովս ծածկեցի Իդրաքին, բայց նրանք սկսեցին ինձ էլ ծեծել», - պատմել է Ռոման Աբբասովը:

Եղբայրը նշել է, որ ոստիկանությւոնը շրջափակել էր տեղի բնակիչներին եւ թույլ չէր տվել նրանց պաշտպանել լրագրողին:  «Մենք շտապօգնություն կանչեցինք, սակայն ոստիկանությունը բժիշկներին չթողեց մոտենալ մեր տանը: Մենք մեր մեքենայով նրան տարանք մոտակա հիվանդանոց», - ասել է Ռոմանը: Իդրաքի վիճակը նկարագրելով` նա նշել է, որ այն շատ ծանր է: Նա անգիտակից է եւ արյուն է թքում: Կարելի է ենթադրել, որ Իդրաքի մոտ կոտրվել են կողոսկրերը, ուղեղի ցնցում եւ վնասված են ներքին օրգանները:

Ներկայումս տուժածի հարազատները նրան Բաքվի կլինիկական կենտրոն են տեղափոխում: 

Նշենք, որ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ Իդրաք Աբասովն արժանացել էր պատվաբեր միջազգային Գրաքննության ինդեքս մրցանակի: Մրցանակը նրան էր տրվել հենց Սուլութափան ավանի բնակիչների սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ իրադարձությունների ինքնազոհ նկարագրման համար, որտեղ իշխանությունները մտադիր են մի քանի հարյուր տուն քանդել` որպես անօրինական կառուցված: Վերջին տարիների ընթացքում Իդրաք Աբասովը եւ նրա ընտանիքի անդամները մի քանի անգամ հարձակման են ենթարկվել ԳՆԿԱՌ-ի աշխատակիցների կողմից, իսկ մի անգամ էլ նրանք քանդել են Աբասովների տան մի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ