News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն անդրադառնա Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների  վրա: Նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` ապրիլի 18-ի հեռուստակամուրջի ընթացքում:  

«Կարծում եմ` ընտրությունները չեն կարող լրջորեն ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ բոլոր քաղաքական կուսակցությունների դեպքում էլ, թեեւ հռետորաբանության ձեւին, հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը կասկածի չի ենթարկվում», - ընդգծել է քաղաքագետը:

Կարծիքին համաձայնել է Կովկասագետների գիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Կրիլովը: Ըստ նրա` դրա կարեւորագույն պատճառն է իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, եւ իրավիճակի սրման միտումներն ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի շուրջ:  «Դա պահանջում է, որ Հայաստանն ունենա անվտանգության ամուր երաշխիքներ, որոնք կարող է տալ միայն Ռուսաստանը», - նշել է փորձագետը` ավելացնելով, որ 2008 թվականի փորձը ցույց է տվել  դրսից ինչ-որ բանի չկայացածությունը: «Կարծում եմ` պարզ է, որ հայկական քաղաքականության մեջ խելագարներ չկան», - նշել է Ալեքսանդր Կրիլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ