News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերում սկզբունքային տարբերություններ չկան: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժյեի աշխատանքային խմբի համակարգող, ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովը, այսօր` ապրիլի 18-ին, հեռուստակամուրջի ժամանակ:

Նրա կանխատեսմամբ, Հայաստանի նոր խորհրդարան կանցնեն առաջին հերթին կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, նաեւ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Սկակովը նշել է, որ ամենակարեւորն այն է, որ ընտրություններն արդար անցնեն, քանի որ ընտրությունների արդարության վերաբերյալ կասկածները ոչ միայն թուլացնում են իշխանությունների լեգիտիմությունը, այլեւ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում:

Սկակովի ներկայացմամբ, արդեն նման կասկածներ հայտնողներ կան եւ հասարակության մեջ որոշակի անվստահություն կա: «Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում արդար ընտրությունների անցկացմամբ եւ իշխանությունների լեգիտիմությամբ, որի հետ պետք է աշխատի»,-արձանագրել է փորձագետը:

Համեմատելով հայաստանյան ընտրություններն ադրբեջանական եւ վրացական ընտրությունների հետ, Սկակովը նշել է, որ «Ադրբեջանում ամեն բան պարզ է», իսկ «Վրաստանում շատ ուժեղ է արտաքին ազդեցությունը»: Հայաստանում, ըստ նրա, արտաքին ազդեցությունն այդքան մեծ չէ: Փորձագետի կարծիքով, ընտրությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, կոալիցիա կձեւավորվի: «Կարեւորը, որ բոլորը համաձայնեն ընտրությունների արդյունքների հետ եւ դժգոհներ չլինեն»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ