News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 19-ի առավոտյան, Թեհրանում ՀՀ դեսպանության եւ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեյիսի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ դեսպանատանը, իրանահայ մամուլի ներկայացուցիչների հետ կազմակերպվել է ծանոթացման եւ մտքերի փոխանակման մտերմիկ հանդիպում, հաղորդում է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը:

Հանդիպման սկզբում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը խոսել է Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, ապա մեկ առ մեկ իրանահայ մամուլի ներկայացուցիչներին ծանոթացրել իրանցի գործընկերոջը եւ ամփոփ բացատրություն տվել նրանց գործունեության վերաբերյալ:

Գ. Առաքելյանը իր խոսքում նաեւ նշել է. «Մամուլը, որպես չորրորդ իշխանություն երբեմն ավելի հզոր է քան պետությունը կազմող իշխանությունները»:

Այնուհետ խոսքը տրվել է նորանշանակ դեսպանին: Մոհամադ Ռեյսին նախ նշել է, որ ինքը ծնվել է Սպահանի Փերիա գավառում եւ մանկուց ի վեր ծանոթ է հայերի հետ եւ բարձր է գնահատում հազարամյակների ընթացքում նրանց ներդրումը Իրանում:

Նորանշանակ դեսպանն ասել է, որ հայերը միշտ էլ հարգված են եղել Իրանում եւ խոսելով պատմության խորքերից ասաց. «Պատմության մեջ արձանագրված է, որ Ալեքսանդր Մակեւդոնացիի արշավանքների օրոք իրանական բանակի աջ թեւի հրամանատարությունը հայերի ձեռքում էր»: Նա հավելեց. Հայ-պարսկական հարաբերությունները պատմության խորքերից մտերիմ ու բարեկամական են եղել եւ այսօր եւս Իրան-Հայաստան հարաբերությունը տարածաշրջանի երկրների միջեւ ամենամտերիմն է»:

Մ. Ռեյսին շեշտեց. «Մեր հարաբերությունները քաղաքական եւ մշակութային ասպարեզներում բարձր մակարդակի վրա են, սակայն նույնը չի կարելի ասել տնտեսականի մասին եւ ես հույս ունեմ, որ ձեր օգնությամբ նաեւ այդ ասպարեզում առաջընթաց կարձանագրենք»:

Հանդիպման վերջին բաժնում Մ. Ռեյսին պատասխանեց մամուլի ներկայացուցիչների հարցերին եւ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը մասնացելու համար ու նաեւ ցանկացավ որ այս հարաբերությունները շարունակվեն:

Հիշատակելի է, որ Ռեյսին նախապես ղեկավարել է Իրանի դեսպանությունները Իսպանիայում, Քենիայում եւ Ֆիլիպիններում, նա համալսարանի դասախոս է եւ որոշ ժամանակ Իրանի ԱԳ նախարարության ընդունելությունների գերատեսչության տնօրենն է եղել ու նաեւ նույն նախարարությունում զբաղեցրել է այլ պաշտոններ: Նա ցայժմ միայն մեկ անգամ, այն էլ մեկօրյա այցով որպես Իրանի արտգործնախարար Սալեհիի պատվիրակության անդամ եղել է Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ