News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 19-ին, հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները:

Օրակարգում եղել են գյուղատնտեսության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող որոշ խնդիրների, արտահանման ընդլայնման եւ խթանման, Հայաստանում կատոդային պղինձ ստանալու վերաբերյալ, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եթերի բովանդակության հետ կապված եւ արդիական համարվող այլ հարցեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ