News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրիտանական «The Guardian» պարբերականում հրապարակվել է թուրքական Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Աիշա Կադիօղլուի հոդվածը, որում նա  սեփական օրինակով ցույց է տալիս, թե  որքան հեռու է գնացել «թուրքականության պաշտպանությանն» ուղղված գաղափարախոսությունը:

«Ես մեծացել եմ Թուրքիայում, որտեղ կրթական համակարգում դեռեւս ընդունված է որոշակի պատմական փաստեր լռության մատնել, որպեսզի դրանք չվնասեն «երկրից եւ ժողովրդից պետության անբաժանելիությանը». արտահայտություն, որը մի քանի անգամ հիշատակվում է  Թուրքիայի սահմանադրության մեջ»,-գրում է Կադիօղլուն:

Նրա կարծիքով, վախը կատարվածի մասին, որը կարող է վնաս հասցնել պետության եւ ազգի միասնականությանը, ավելի լավ արտահայտում է թուրքական ազգային հիմնը, որն սկսվում է «Մի վախեցիր» բառերով:

Պատմական կեղծ փաստերով հագեցած կրթությունը մարդկանց թույլ չի տալիս դուրս գալ կամավոր անհասունության վիճակից:

«Երբ Բոստոնում ես հանդիպեցի ամերիկահայ ուսանողների հետ, որոնք ինձ նայում էին որպես «զտարյուն թրքուհու», եւ սկզբում չէի հասկանում նրանց հետաքրքրասիրության պատճառը: Երբ մենք խոսեցինք այդ մասին, ես սկսեցի կարդալ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ողբերգության մասին: Ես ինձ  զգում էի այնպես, կարծես ապրել էի այլ մոլորակում: Ես մեծացել եմ ազգային տաբուի ներքո եւ ստացել եմ կրթություն, որը լռության է մատնել մի շարք հարցեր»,-գրում է նա:

Հեղինակը խոսում է  մի շարք տաբուների մասին, որոնք ժամանակակից Թուրքիայում ընդունված են օրենքի մակարդակով: «Անհնար է բուժել մութ անցյալի վերքերը` առանց հասարակական քննարկումների ուղիների ընդլայնման», -գրում է պրոֆեսորը` ավելացնելով, որ օրենքի ուժով աջակցվող տաբուները «կապանքներ են»  ողջամիտ դատելու ունակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ