News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում  է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:

«Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու մեջ, ինչպես նաեւ պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ» մեղադրվող դերասանուհու նախկին զուգընկեր Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը մեր զրույցում ասաց, որ արդեն երկու դատական նիստ է հետաձգվում՝ վկաների չներկայանալու պատճառով:

«Արմենիա հեռուստաընկերության սերիալում ներգրավված օպերատորները, դերասանները, ռեժիսորները պետք է լինեին, բայց ոչ ոք չէր ներկայացել:  Վկաները չեն ներկայանում, հիմա դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել նրանց, դա ոստիկանությունը պետք է իրականացնի»,- ասաց փաստաբան Արթուր Ղարիբյանը:

Նա ասաց, որ գործով նոր մանրամասներ չկան, իսկ հաջորդ դատական նիստը մայիսի 4-ին է նշանակվել, գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ