News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում մի խոստում կա՝ «Մենք ուզում ենք, որ ոչ թե մեկն ունենա 100 խանութ, այլ 100 հոգի՝ մեկական խանութ»: Այսինքն՝ մենաշնորհների դեմ պայքարելու են:

«Հաշվի առնելով, որ մեր երկրում «100 խանութ ունեցող» ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք Սամվել Ալեքսանյան, այսօր ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին հարցրինքց՝ ՕԵԿ-ը պայքարելու է Սամվել Ալեքսանյանի դե՞մ: Պարոն Շահգելդյանը պատասխանեց «Մեր համար սկզբունքը հետեւյալն է. Խոսքը չի վերաբերում կոնկրետ անձանց: ՕԵԿ-ը մշտապես մոտեցում է ցուցաբերել իրավական կարգավորման: Եվ այս տեսանկյունից մենք քայլն արդեն կատարել ենք:

Դա համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն է, որը ներկայացվել է Ազգային ժողով եւ որը վերաբերում է այսպես կոչված սուպերմարկետների կամ հիպերմարկետների կառուցման կանոնակարգմանը: Արտասահմանում այս մոտեցումը կա. այն շրջանները, որտեղ որ նպատակահարմար է հասարակական տեսանկյունից՝ այնտեղ պետք է կառուցվեն: Եթե մեծ խանութները կառուցվում են, որոնք բերում են փոքր խանութների փակմանը, սնանկացմանը, ապա մենք բնականաբար գտնում ենք, որ այս համակարգը պետք է փոխվի»:

Մեր դիտարկմանը՝ հիպերմարկետ ու սուպերմարկետ Սամվել Ալեքսանյանն ունի, ստացվում է, որ հարվածում եք նրա բիզնեսին՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք ոչ մեկի բիզնեսին չենք հարվածում: Յուրաքանչյուր մարդ Հայաստանում պետք է կարողանա տեսնել, որ պետք է հնարավորություն տալ կանոնակարգված աշխատել եւ սուպերմարկետներին, բայց դրա հետ միասին մենք չպետք է գնանք այն մոտեցմանը, որպեսզի այս պրոցեսը լինի անվերահսկելի, այսինքն՝ դա կանոնակարգվելու է»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ