News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին մասնակցել է  Բրյուսելում տեղի ունեցած՝ Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը։

Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

«Հայաստանն եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարեւանների եւ միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք, թե դա ինչ է նշանակում»,- նշեց նախարարը:

Նալբանդյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես մինչեւ 2014 թ. նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը,  այդպես էլ դրանից հետո:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ զրույցներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ