News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր ավելի ուժեղ դիրքերում է գտնում, քան նախկինում, քանի որ օրինակ հայ-թուրքական գործընթացում հիմա բոլոր սպասելիքներն ու ակնկալիքները Թուրքիայից են: Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ պետք է ամեն ինչ արվի Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքերն ամրապնդելու համար:

Նա առանձնացրեց նաեւ այն հանգամանքը, որ ամեն տարի Թուրքիայի կողմից Ցեղասպանության մերժման քաղաքականությունն ավելի ու ավելի է դժվարանում եւ ավելի քիչ երկրներ են համաձայնում Թուրքիայի մերժման քաղաքականության հետ:

«Թուրքիայի մերժման քաղաքականությունը դառնում է ավելի բացասական հենց Թուրքիայի համար: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարժումը նոր ուժ է ձեռք բերում եւ ընդլայնվում»,-ընդգծեց փորձագետը:

Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց եւս մեկ միտումի մասին. «Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը շատ ավելի ներգրավված է Հայոց ցեղասպանության մերժման գործընթացում: Մայիսի մեկին Ադրբեջանը կղեկավարի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեկ ամսով: Այդ մեկ ամսում պետք է անկնկալենք ավելի շատ հարձակումներ ԼՂ-ի, Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի քաղաքականության նկատամբ»,- ավելացրեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ