News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը ապրիլի 18-ին հանդիպել է Համայնքների Պալատի նախագահ Ջոն Բերկովի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Համայնքների Պալատի նախագահի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է հայ-բրիտանական հարաբերությունների 20-ամյա պատմությունը, ինչպես նաեւ տեղեկացրել Բերկովին Հայաստանի, ԼՂ հակամարտության եւ տարածաշրջանային զարգացումների մասին:

Անդրադառնալով Հայաստան-ՄԹ 20-ամյա հարաբերություններին` կողմերն արձանագրել են, որ դեռեւս լիարժեքորեն չի օգտագործվել երկու երկրների միջեւ առկա ներուժը` հույս հայտնելով, որ առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկվեն երկկողմ քաղաքական երկխոսությունը խթանելու ուղղությամբ: Այս համատեքստում դեսպան Ղազինյանը կարեւորել է միջպետական հարաբերություններում կարեւոր օղակ հանդիսացող խորհրդարանական կապերը, որոնք լուրջ դերակատարություն կարող են ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ