News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանում նախընտրական շրջանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ «Բարգավաճ Հայաստանն» ստանում է ձայներ, իսկ Հայ ազգային կոնգրեսը կորցնում է դրանք` հայտնվելով ծայրահեղ վիճակում իր դիրքորոշման պատճառով: Այդ մասին Երեւանում ապրիլի 20-ի մամլո ասուլիսիին հայտարարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) ղեկավար  Վալերի Ֆյոդորովը, պատասխանելով այն հարցին, որ ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի, Հայ ազգային կոնգերսը գտնվում է ֆինանսական կախման մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, եւ թե ինչպես դա կանդրադառնա ՀԱԿ-ի վրա:

Ըստ Ֆյոդորովի` ե’ւ ՀԱԿ-ը, ե’ւ «Բարգավաճ Հայաստանը» հիմնականում աշխատում են բողոքական ընտրազանգվածի վրա` մրցակցելով նույն մարդկանց ձայների համար: «Այդ պատճառով էլ, եթե ՀԱԿ-ը չի քննադատում «Բարգավաճ Հայաստանին», դա շատ լավ է «Բարգավաճ Հայաստանի» համար, սակայն վատ հենց ՀԱԿ-ի համար: Ռուսաստանում կան մի քանի ձախ կուսակցություններ, որոնք աշխատում են նույն ընտրազանգվածի հետ:

Եւ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ են նրանք քննադատում ընտրություններում: Ոչ թե Պուտինին, այլ միմյանց, եւ դա միանգամայն ճիշտ է, քանի որ նրանք մրցում են  ձախ ընտրողի համակրանքի համար: Եթե ՀԱԿ-ը քննադատում է «Բարգավաճ Հայաստանին», իսկ վերջինս, իր հերթին` ՀԱԿ-ին, ապա շահում է նա, ով տեղեկատվական առումով ավելի ակտիվ է», - ասել է Ֆյոդորովը:

Ըստ նրա գնահատման` տվյալ իրավիճակում «Բարգավաճ Հայաստանն» է ստանում ընտրողների ձայնը, իսկ ՀԱԿ-ը կորցնում է դրանք նման դիրքորոշման պատճառով:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Օրենսդիր մարմնում կա 131 պատգամավոր:  Խորհրդարանը ձեւավորվում է  խառը ընտրական համակարգով` 90 մանդատ համամասնական ցուցակով, 41` մեծամասնական: Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,  «Միավորված հայեր», եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ