News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

globalbeauties.com կայքը հրապարակել է գեղեցկության ազգային մրցույթների 50 հաղթողների ցուցակը, ովքեր պետք է իրեն երկրները ներկայացնեն «Միս աշխարհ-2012» գեղեցկության միջազգային մրցույթում:

«Միս աշխարհ» մրցույթը տեղի կունենա օգոստոսին` Ներքին Մոնղոլիայում (Չինաստան), Օրդոս քաղաքում:

Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցի 120 գեղեցկուհի, սակայն որոշ ազգային գեղեկցության մրցույթներ դեռ չեն ավարտվել:

Հայաստանը մրցույթում կներկայացնի 20-ամյա Աննա Առաքելյանը, ով հաղթել է «Միս Հայաստան-2012» մրցույթում:

«Միս աշխարհ-2012» մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակած globalbeauties.com կայքում բազմաթիվ մեկնաբանություններ են գրվել, որոնց համաձայն, ֆավորիտը Իսրայելը ներկայացնող 19-ամյա Շանի Հազանն է: Ֆավորիտների շարքում են նաեւ Չեխիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ Մեքսիկայի ներկայացուցչուհիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ