News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում որպես սպանության ուղղորդող մեղադրվող Էրհան Թունջելը տեղափոխվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամաս, որտեղ բնակվում են նաեւ Դինքի ընտանիքի անդամները։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի եղբայր՝ Խոսրով Դինքը  հայտարարել է, թե այս իրադարձությունը կարծես պետության կողմից իրեն ուղղված մի հաղորդագրություն լինի։

Իր հերթին Էրհան Թունջելը թուրքական Posta-ի հետ հարցազրույցում սպանության մեջ մեղադրել է ցմահ դատապարտված Յասին Հայալին՝ պնդելով, թե նա էրգենեկոնական է եւ չպետք է նրան այդքան անտեսել։  Ոստիկանության նախկին գործակալ Թունջելը պնդելը, թե ճիշտ չէ, որ իր տատը հայ է, սակայն տեղահանության ժամանակ իր ընտանիքը հարեւանի հայ աղջկան որդեգրել է։ «Պարզապես մորաքույրս հայ է»,-ասել է Թունջելը։

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ