News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի նախագահի բոլոր թեկնածուներն արդեն մասնակցել են քվեարկությանը:  Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», վերջինը քվեարկել է գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` տիկնոջ ուղեկցությամբ` Փարիզի 16-րդ օկրուգի ընտրատեղամասում:

Սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, քվեարկել է Տյուլ քաղաքում:

Նշենք, որ Ֆրանսիայում այսօր` ապրիլի 22-ին անցկացվում են  նախագահական ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, ողջ երկրում առավոտյան բացվել է 85 հազ. ընտրական տեղամաս:  Ֆրանսիայում ընտրելու իրավունք ունի 44 մլն մարդ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 10 թեկնածուներ. Ֆրանսիայի գործող նախագահ, «Հանուն ազգային շարժման» կուսակցության ղեկավար Նիկոլա Սարկոզին, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը,  ծայրահեղական աջ «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Փենը,  «Ձախ ճակատի» թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը,  «Դեմոկրատական շարժման» (MoDem)  առաջնորդ Ֆրանսուա Բայրուն, «Եվրոպա բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության նախագահ Եվա  Ժոլին, «Վեր կաց, հանրապետություն» կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն Էնյանը, ծայրահեղ ձախ «Նոր հակակապիտալիստական կուսակցության» նախագահ Ֆիլիպ Փութուն,  տրոցկյան կոմունիստական  «Բանվորական պայքար» կուսակցության առաջնորդ Նատալի Արթոն եւ «Աջակցություն եւ առաջընթաց» կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը:

Ակնկալվում է, որ երկրորդ փուլ կանցնեն Սարկոզին եւ Օլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ