News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին, ժամը 15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները  Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 25-ամյա Ռուզան Գրիգորյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լատվիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետ, Լատվիայում հայտնաբերել եւ ապրիլի 23-ին, ժամը 02.30-ին, Ռիգա-Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 40-ամյա Արմեն  Անանյանին, որը 1996թ. նոյեմբերի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ