News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը, որը կդառնա խորհրդարանում քաղաքական մեծամասնության մաս եւ կմտնի Կառավարության կազմ, մտադիր է «ճարպահանել» բյուջետային ծախսերը: Այդ մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կուսակցությունը մտադիր իրականացնել նախընտրական խոստումները երկրում սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավման  վերաբերյալ:

Ըստ Հովհաննիսյանի` կուսակցությունը մտադիր է բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի պետական ծառայությունը չվերածվի սեփական շահերի բավարարման միջոցի:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ ներկայումս ընտրողներին տրվող 5 հազար դրամանոց կաշառքները էլի կտրվեն նրանց, բայց օրինական հիմունքով. «Նա, ով այսօր գայթակղությանը կդիմանա, վաղը կստանա 10 անգամ ավելի շատ: Մենք մտադիր ենք ճարպահանել պետական ծախսերից: Բազմաթիվ թիկնապահների անընդունելի բարձր աշխատավարձը, 1-ին կարգի ավիատոմսերը եւ այլ անարդարացի ծախսեր, որից օգտվում են Կառավարության անդամները, պատգամավորները եւ նախագահը»:

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Նրանցում մասնակցում են քաղաքական  8 կուսակցություններ` Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Միավորված հայեր», եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ