News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի 36-րդ համաժողովի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգյային եւ ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչեւ Էնդիգային:

«Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿO-ի հետ, ինչի համար կան մի քանի հիմնարար պատճառներ: Դրանցից առաջինը մեր ժողովրդի անցած ուղին է: Ցանկացած խնդիր, որը վերաբերվում է մշակույթին, մեր ժողովուրդը փայփայում եւ գնահատում է: Հայոց ցեղասպանության ժամանակ մեր պապերն իրենց հետ փորձում էին փրկել ոչ թե իրենց ունեցվածքը, այլ հայ ժողովրդի ձեռագրերը, քանի որ համոզված էին, որ հենց դա է ապահովելու մեր ազգի գոյատեւումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ մեր երկիրը մշտական ուշադրության կենտրոնում պահելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Վարչապետն անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿO-ի շրջանակներում Ադրբեջանի պահվածքին՝ նշել է, որ վերջինս այդ հարթակն օգտագործում է ոչ թե երկխոսության, այլ քարոզի համար, միաժամանակ փորձում է վարկաբեկել Հայաստանին: «ՅՈՒՆԵՍԿO-ն պետք է հանդիսանա  որպես երկխոսության հարթակ: Ադրբեջանի այդ քայլերը պետք է կանխել»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Նախիջեւանում բարբարոսաբար ավերվել են հայկական բազմաթիվ խաչքարեր, ինչը քաղաքակիրթ մարդկանության նկատմամբ իրականացված հանցագործություն է:

Այս համատեքստում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կարեւորել են  երկխոսության հաստատումը եւ նշել, որ մշակութային ժառանգության պահպանման քաղաքականությունը շարունակելու է գտնվել կառույցի ուշադրության կենտրոնում: ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչեւ Էնդիգան շնարհակալություն է  հայտնել մեր երկրին՝ մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը հավատարիմ մնալու եւ սերտ համագործակցության համար: 

Այնուհետեւ, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Երեւանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերին եւ միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ