News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի մերձակայքում «Դարյա» խորովածանոցի տերերի հետ ոստիկանության կոնֆլիկտը թափ է ստանում: Տուժածները հայտարարել են, որ ձերբակալվածներից մեկը ողնաշարի կոտրվածք ունի, հայտնում է  Life News-ը:

38-ամյա Արսեն Գասպարյանը ՆԳՆ-ի աշխատակիցների դեմ հայտ է ներկայացրել Վիդնոե քաղաքի դատախազությունում:

Գասպարյանը պնդում է, որ ոստիկանները հարձակվել են իր եւ իր ընկերների վրա առանց պատճառի, դաժանորեն ծեծել են իրենց` կոտրելով ձերբակալվածներից մեկի ողնաշարը:

Ըստ տուժածի` ոստիկանություն են տարել 6 մարդու, մինչդեռ, ըստ ՆԳՆ-ի ԳՎ-ի պաշտոնական տվյալների, ձերբակալվել են ընդամենը 3-ը. « Երեքին չգիտես ինչու բաց են թողել: Սերժիկ Մելքոնյանը չէր կարողանում քայլել եւ ամբողջովին արյան մեջ էր, սակայն նրա համար այդպես էլ շտապօգնություն չկանչեցին, ինչքան էլ որ մենք խնդրեցինք: Մեզ սպառնում էին, որ այժմ մենք աշխարհին ենք նայելու ճաղերի հետեւից»:

Ինչպես պաշտոնապես ներկայացնում է ոստիկանության մամլո ծառայությունը,  ձերբակալությունից հետո ոստիկանության  «Կոմունարսկի» բաժին է եկել շուրջ 40-50 մարդ եւ պահանջել բաց թողնել իրենց ընկերներին:

Արսեն Գասպարյանը վստահեցնում է, որ իրեն աջակցելու եկած մարդիկ ավելի շատ են եղել, մոտ` 100: «Ազատվելուց հետո մենք գնացինք բուժկետ: Մելքոնյանին ստիպված եղան տանել Սկլիֆասովսկու անվան հիվանդանոց` ողնաշարի եւ կողոսկրի կոտրվածքով, գլխի վնասվածքով եւ գլխուղեղի ցնցմամբ»:

Ինչպես Life News-ին պատմել են հիվանդանոցում, ողնաշարի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը ռենտգենից հետո չի հաստատվել, սակայն դատախազությունն ամեն դեպքում պետք է ստուգի ոստիկանների գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ