News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության թանգարան բացել: Այդ մասին հայտարարել է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն, այսօր` ապրիլի 23-ին կայացած «Ժամանակը չի ջնջում հիշողությունը» խորագրով հեռուստակամուրջի ընթացքում:

«Թուրքիայի կողմից այդ իրադարձությունների աննախադեպ ժխտումը թուրք ժողովրդի ու ղեկավարության ամոթն ու խայտառակությունն է»,- ասել է Զախարովը` հավելելով, որ անձամբ պատրաստ է մասնակցել ցուցանմուշների կազմմանը: Նրա խոսքով, մարդիկ պետք է հասկանան, որ դա չի կարող անպատիժ մնալ:

Այդ կապակցությամբ փորձագետը նշել է, թե հայերի սպանդի հիմնարար պատճառներից մեկը նրանց կրոնական պատկանելությունն էր: «Նրանք սպանվել են, որովհետեւ քրիստոնյաներ էին»- արձանագրել է Զախարովը: Ուստի Հայ առաքելական եկեղեցին ճիշտ կաներ` սրբացներ բոլոր մեկուկես միլիոն զոհերին: «պարտադիր չէ բոլորին անվանական նշել, բայց անելը պարտադիր է, եւ պետք չէ ձգձգել, այլ հենց այս տարի անել դա: Քանի որ այդ մադրիկ զոհվել են հանուն Քրիստոսի»,- ասել է Զախարովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ