News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ է մահացել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 61-ամյա Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին, ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բշժկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:

Ռ. Մանուկյանը 2006թ. մարտի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով ( երկու կամ ավելի անձանց սպանություն):

Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ