News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 23-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 1դոլար/392.25:

Նախորդ` ապրիլի 20-ի նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.02%-ով կամ 0.8 կետով:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 2 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում առեւտրային բանկերը գործնականում դադարեցրել են դոլար ընդունել 392 դրամով` առքի առավելագույն փոխարժեք սահմանելով 391.5 դրամը: Դոլարը վաճառվում է 393 դրամով:

Այսօր բորսայում կրկին գործարք է կայացել «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերով: Վաճառվել է 10 բաժնետոմս` յուրաքանչյուրը 12 հազ. դրամով (բաժնետոմսի անվանական արժեքը 10 հազ. դրամ է):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ