News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մի քանի տասնյակ ընտրատեղամասերի հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցությունը չի ունենա իր ներկայացուցիչները` ցուցակում սխալ տպագրության պատճառով, որը ներկայացվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այդ մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Ըստ Հովհաննիսյանի` «համակարգչային» սխալի հետեւանքով ԿԸՀ է ուղարկվել  հանձնաժողովներում աշխատելու համար լիազորված անձանց ոչ ամբողջական ցուցակը: «Սխալը տեղի է ունեցել մեր մեղքով: Այժմ «Ժառանգության» անդամներին կփոխարինեն մարդիկ, ովքեր նշանակված կլինեն շրջանային ընտրական հանձնաժողովների ղեկավարների կողմից», - նշել է Հովհաննիսյանը, ավելացնելով, որ կուսակցությունը մտադիր է փոխհատուցել այդ բացթողումը` վստահված անձանց հաշվին:

Տեղամասերի ցուցակը, որոնցում «Ժառանգություն» կուսակցությունը կորցրել է  ընտրահանձնաժողովներում անդամներ ունենալու իրավունքը, կուսակցության առաջնորդը խոստացել է հրապարակել  մոտ ժամանակներս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ