News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում անհրաժեշտ է ակտիվացնել հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու աշխատանքը: Այդ մասին հայտնել է  Չերնոմորսկյան-Կասպյան շրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն ապրիլի 23-ին տեղի ունեցած «Ժամանակը չի ջնջում հիշողությունը» հեռուստակամուրջի ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության տարելիցին:

Ըստ նրա` անհրաժեշտ է սկսել Հայաստանում այդ թեմայով հրատարակված գրականության  թարգմանությունը: Այդ առումով նա նշել է Ռուսաստանի հայերի միության եւ ՌԴ-ի հայ համայնքների աշխատանքի  անբավարարությունը: «Անհրաժեշտ են մասնավոր ներդրումներ», - նշել է Զախարովը:

Ինչպես նշել է ռուս փորձագետը,  ադրբեջանցիները Ռուսաստանում իրենց պահում են ավելի ակտիվ: «Ադրբեջանական կամ անանուն հեղինակների ստորագրությամբ գրքեր են հայտնվել, որտեղ հաստատվում է, որ ցեղասպանություն չի եղել, որ դա հորինվածք է: Ինչո՞ւ  ռուսաստանցի հարուստ հայերը հիմնադրամ չեն ստեղծում նման անհեթեթությանը պատասխանելու համար», - նշել է Վլադիմիր Զախարովը:

Նա նաեւ նշել է հայկական կողմի իրականացրած քարոզչությունը եւ քննադատել. «Այժմ Ցեղասպանութան գաղափարն իր ձեռքն է վերցրել ՀՅԴ-ն: Կարեւոր չէ, թե ով է դրանով զբաղված, կարեւոր է այն, որ նրանք բացառել են մյուսներին: Նրանք հանձնաժողով են կազմել, եւ ինձ համար` մարդու, ով այդքան շատ է գրում Ցեղասպանության մասին, ճանապարհն այնտեղ փակ է», - վրդովվել է Վլադիմիր Զախարովը: Նա հայտնել է, որ դրա հակակշիռն է  ցեղասպանության ընդունման ռուսական հանրության ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ