News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այսօր` ապրիլի 23-ին, Վանաձոր են այցելել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները` նախագահ Արամ Գ. Սարգսյանը գլխավորությամբ:

Նրանք վանաձորցիների հետ հանդիպել են Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում:

«Արդյոք Հայաստանում կձեւավորվի՞ մի խորհրդարան, որի գոնե մեկ հատվածը կներկայացնի աշխատավոր ժողովրդի եւ սովորական մարդու շահերը: Եթե ոչ, ուրեմն ամեն ինչ շարունակվելու է այնպես, ինչպես որ կա», - հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, հավելելով, որ այն կոալիցիան, որը գործել է այսքան տարի, կրել է շատ ֆորմալ բնույթ: «Այն կոալիցիան, որը գործել է 5 տարի եւ հիմա նոր այդ նույն կուսակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ, գալիս են ու ժողովրդին ասում, որ հիմա կսկսենք սոցիալական խնդիրներ լուծել, սա իրականում քաղաքական նոնսենս է»,- հայտարարեց նա, նշելով, որ միայն ինքն իրավունք ունի գալ ու ասել. «Մենք Ձեզ խոստանում ենք ասել այն, ինչ գրել են  ծրագրում, որովհետեւ որեւէ մեկը այդ կուսակցություններից չի եկել ու ժողովրդից ներողություն չի խնդրել»: Այնուհետ անդրադառնալով կոալիցիոն կուսակցությունների կարգախոսներին, Դեմկուսի ղեկավարը նշեց. «Ասում են հավատացեք, պահանջեք… ինչի՞ն հավատանք»:

Անդրադառնալով փաստին, որ դահլիճի սակավամարդության խնդրին, Ա. Սարգսյանը հայտարարեց, որ դա որոշ քաղաքական ուժերի կողմից տարվող ճնշումների հետեւանք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ