News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդությունը եւ երկրում եւ նրա սահմաններից դուրս պետք է ձգտի ապրել հայրենիքում արժանապատիվ եւ միասնական: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր ջահերով երթից առաջ:

«Հայ ժողովուրդը դիմացավ ցեղասպանությանը եւ դա մեր դիմադրությունն է Թուրքիային: ներկայիս երիտասարդությունը պետք է ձգտի ապրել միացյալ երկրում, հասնել իր նպատակներին, որին մենք գնում ենք տասնամյակներ շարունակ: Թուրքիայի իշխանությունները ուզում են, որպեսզի մենք մոռանանք Ցեղասպանությունը եւ մենք այսօր Թուրքիային ասում ենք «ոչ»:

Թուրքիային` «ոչ»: Ամուր սկզբունքներով մեր պայքարը պետք է շարունակվի եւ մենք կշարունակենք այն մինչեւ հասնենք արդարության, մինչեւ կառուցենք ազատ եւ միացյալ Հայաստան»,-հայտարարել է Մանոյանը:

Նրանից հետո ելույթ է ունեցել ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ` Լեւոն Մկրտչյանը, ով հիշեցրել է, որ հայ ժողովուրդն իր պայքարով հասել է Լեռնային Ղարաբաղի անկախության: «Այս ճանապարհը մեզ մեզ կհասցնի մեր պատմական հայրենիքին: Թուրքիան բոլոր միջոցներով հետապնդում է իր այն քաղաքացիներին, ովքեր հայտարարում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Բայց մենք արդարության կհասնենք եւ ձեր սերունդը, երիտասարդությունը իր ներդրումը կունենա այդ հարցում»,-ընդգծել է Լեւոն Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ