News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դեռ բավարար չէ:

«Ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է բերի փոխհատուցման հարցի շեշտադրման», - NEWS.am-ի թղթակցին ասաց Դեմկուսի առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով, Թուրքիան նախ պիտի ճանաչի Ցեղասպանությունը, որից հետո Հայաստանը կորոշի թե ինչպիսին պետք է լինի փոխհատուցումը: «Այսօր Թուրքիայից բացի ոչ ոք կասկածի տակ չի դնում Ցեղասպանության փաստը», - ընդգծեց նա` հավելելով, որ հատուցումը պիտի լինի սկզբից բարոյական ապա` նյութական:

Այդ կապակցությամբ նա կարեւոր համարեց, որ ապահովագրական ընկերություները եւ բանկերը սկսեցին հատուցումներ վճարել ցեղասպանության զոհերի հետնորդներին: «Անհրաժեշտ է կազմել կոնցեպտուալ մոտեցում, հատկապես Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին: Այդ տարելիցը, հուսով եմ, կնշի ողջ աշխարհը», - ասաց Ա. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ