News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղերում զանգվածաբար նշանակվում են իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

«Մասնավորապես, 7-րդ ընտրատարածքի մի շարք ՏԸՀ-ների «Ժառանգության» տեղերում նշանակվել են ՀՀԿ շտաբների ներկայացուցիչներ. Աջափնյակի Սիլիկյան թաղամասն ընդգրկող թիվ 7/32 տեղամասային ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Ավետիք Խաչիկի Բարսեղյանն է, թիվ 7/33 ՏԸՀ-ում` Գարեգին Գվիդոնի Գալստյանը, իսկ թիվ 7/34 ՏԸՀ-ում` Ռոլանդ Անդրանիկի Ավետիսյանը: Նշված անձինք Սիլիկյանում ՀՀԿ շտաբի ակտիվիստներ են. վերջին երկուսն աշխատում են Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում): Այսօրինակ նշանակումների մասին տեղեկություններ ունի նաեւ թիվ 36 ընտրատարածքի Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Պետրոս Մակեյանը: «Ճիշտն ասած, նման ինֆորմացիա ես էլ ունեմ, որ մեր տարածքում «ժառանգության» տեղերը կոալիցիոն կուսակցություններին է հատկացված: Թե ոնց է արվել, դժվարանում եմ ասել, որովհետեւ ես անձամբ դեռ չեմ համոզվել, ինձ ասել են»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Մակեյանը եւ ավելացրել. «Բայց այն, ինչ Րաֆֆին ասել է` կարծես հաստատում է այն կասկածները կամ լուրերը, որ տարածվել են»: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում տեղի ունեցածը պատճառաբանել է տեխնիկական սխալով»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ