News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Google որոնողական կայքն այսօր վերափոխվել է շղթայի, իսկ նրա վրա կուրսորը պահելու դեպքում կայծակը բացվում է` հնարավորություն տալով տեղեկանալ այսօրվա մեր հագուստի  այդ կարեւոր բաղադրատարրի ստեղծող Գիդեոն Սունդբեկի մասին:

Անիմացիոն շղթայի հետ կարելի է նաեւ խաղալ` այն մկնիկի օգնությամբ տանելով վերուվար:  Որոնման համակարգն այդպիսով նշում է  ստեղծողի ծննդյան 132-ամյակը:

«Շղթայի» առաջին նախատիպն ստեղծվել էր ամերիկացի Ուիթքոմ Ջադսոնի կողմից  դեռեւս 1893 թվականին, սակայն նրա գործիքը բարդ սարքավորում էր եւ բավականին անապահով աշխատացնելիս: Բազմաթիվ փորձերից հետո, գտնվելով արդեն սնանկության եզրին, Ջադսոնը գործընկերներ է վերցրել, որոնք աշխատանքներին են ներգրավել շվեդական ծագմամբ ամերիկացի ինժեներ Գիդեոն Սունդբեկին, հայտնում է  Calend-ը:

Մի քանի տարվա որոնումներից հետո Սունդբեկը «շղթայի» նոր տարբերակ եւ արտադրման տեխնոլոգիա է մշակել: Սունդբեկի հրաշք-հայտնագործությունը կազմված էր տեքստիլային երկու ժապավեններից, որոնց վրա ամրացված էին շախմատային կարգով դասավորված մետաղական ատամիկները: Կեսերի միացումն ու առանձնացումը կատարվում էր շղթայի «կողպեքի» միջոցով, որը սահում էր ժապավենների վրայով:

Շղթան կայծակնային արագությամբ գրավեց Ամերիկան, այնուհետեւ ամբողջ աշխարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ