News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մոսկվայում զանգվածային ակցիա է տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կայացել է Տարաս Շեւչենկոյի փողոցում:

Միջոցառման կազմակերպիչն է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան: Այդ ակցիայի նպատակն էր ցույց տալ հայ երիտասարթության թիվը եւ ռուսական եւ մոսկովյան հասարակության ուշադրությունը սեւեռել Հայոց ցեղասպանության խնդրի վրա:

Ակցիային մասնակցել են մի քանի հարյուր մարդ: Նրանցից շատերը ՌԴ մայրաքաղաքի բուհերի ուսանողներ են:

Միջոցառման կարմիր հագած մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել է սեւ կտորից պատրաստված հսկա պաստառ, որի վրա գրված է եղել. «1915-ի Հայոց ցեղասպանություն. դա հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի. արդարությունը կհաղթանակի»:
Ակցիան արտոնված է եղել եւ անցել է իրավապահների կողմից անվտանգության ապահովմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ