News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջարկում է սահմանափակել ավիաընկերությունների Մոսկվա-Երեւան չվերթները` մինչեւ երկու փոխադրում յուրաքանչյուր կողմից: Այդ մասին ասվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի  գլխավոր վարչության միջեւ տեղի ունեցած խորհրդակցությունների արձանագրությունում: Փաստաթուղթը հրապարակվել է «Ռոսավիացիայի» կայքում: Հայկական կողմը նաեւ առաջարկել է սահմանափակումներ մտցնել Մոսկվա-Երեւան շաբաթը 42 թռիչքի պայմանավորված չվերթների հաճախականության վրա, դրանք իրականացնելով շաբաթը 3 անգամ: 

Արձանագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմը տվյալ դիրքորոշմանը համաձայն չէ, քանի որ ներկայումս Մոսկվա-Երեւան օդային չվերթում թռիչքներն իրականացվում են  ռուսական երեք ավիափոխադրողների կողմից` շաբաթը 49 չվերթներ կատարելու հաճախականությամբ, մյուս պայմանագրային չվերթների մասով ռուսական փոխադրողները չվերթներ են իրականացնում շաբաթը 3 եւ ավելի անգամ:

Կողմերը պայմանավորվել են վերլուծել ներկայացված դիրքորոշումները եւ փոխանակվել իրենց առաջարկություններով մինչեւ 2012 թվականի մայիսի 30-ը, իսկ մինչ այդ առաջնորդվել մինչեւ նշված Արձանագրությունը ստորագրված որոշումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ