News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանակիս Օմիրուն կոչ է արել Հայաստանին միասին պայքարել թուրքական բռնությունների դեմ եւ թուրքական կառավարությանը նստեցնել ամբաստանյալի աթոռին:

Կիպրոսի հանրապետության խորհրդարանի նախագահն այսօր մասնակցել է Կիպրոսի «Հայ դատի» գրասենյակի կազմակերպած միջոցառմանը:

Օմիրուն հիշեցրել է, որ Կիպրոսի ներկայացուցիչների պալատն առաջիններից մեկն է դատապարտել Թուրքիայի կատարած հանցագործություններն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը` այդկերպ նպաստելով տվյալ փաստի միջազգային ճանաչման գործընթացին: Նա նշել է,թե, ցավոք, Թուրքիան, խախտում է ոչ միայն էթնիկ խմբերի, այլեւ թուրքերի իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ