News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հանքաքարն ու մետաղները շարունակում են առաջնային դիրքեր զբաղեցնել Հայաստանի արտահանման կառուցվածքում, սակայն արտահանման աճում որոշիչ են եղել այլ ճյուղերի արտադրանքները:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանից ամենաշատն արտահանվել է պղնձի հանքաքար, 26.5 հազ. տոննայի չափով` մոտ 51 մլն դոլար մաքսային արժեքով: Նախորդ տարվա նույն եռամսյակում նույնպես պղնձի հանքաքարի արտահանումը զբաղեցնում էր առաջին տեղը, սակայն 60 մլն դոլար ցուցանիշով (արտահանվել էր 25.3 հազ. տոննա):

Կոնյակի արտահանումն այս տարի դուրս է եկել երկրորդ տեղ` մոտ 34 մլն դոլար ցուցանիշով: Իսկ ահա ֆեռոմոլիբդենի արտահանումը երկրորդ տեղից նահանջել է չորրորդ տեղ: Ընդ որում` նվազել է ֆեռոմոլիբդենի արտահանման եւ ֆիզիկական, եւ արժեքային ցուցանիշները: 2012 թ. աաջին եռամսյակում արտահանվել է 1260 տոննա ֆեռոմոլիբդեն` 25.4 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: 2011 թ. առաջին եռամսյակում արտահանվել էր 1330 տոննա` 32.5 մլն դոլար արժեքով:

Թեեւ վերամշակված պղնձի արտահանման ծավալները որոշ չափով ավելացել են, սակայն մաքսային արժեքի նվազում կա: Դա տեղի է ունեցել հավանաբար միջազգային շուկայում պղնձի գների անկման հետեւանքով: Ընդհանուր առմամբ արտահանվել է 25.7 մլն դոլարի չզտած պղինձ` նախորդ տարվա 27.2 մլն դոլարի համեմատ:

Արտահանման կառուցվածքում առաջին անգամ առաջին տասնյակում է հայտնվել համակարգիչների եւ դրանց բլոկների արտահանումը: Այս հոդվածով արտահանումը կազմել է 8.7 մլն դոլար, ինչը 100 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է էլեկտրաէներգիային` արտահանվել է 380 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա` 22.8 մլն դոլար մաքսային արժեքով; 2011 թ. առաջին եռամսյակում էլեկտրաէներգիա չի արտահանվել:

Վիճակագրությունը էական աճ է արձանագրել նաեւ ցեմենտի արտահանման ոլորտում` մոտ 4 անգամ: Այսպես` 2012 թ. առաջին եռամսյակում արտահանվել է 18 հազ. տոննա ցեմենտ (1.3 մլն դոլար), նախորդ տարվա 4.6 մլն դոլարի համեմատ (0.3 մլն դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ