News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող «Արտֆուդ» պահածոների գործարանում մեկը մյուսին հերթ չտալով հանդիպումներ է անցկացնում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

«Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջը այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա «սիրտը բաց» նախարարը գրեթե բոլորի համար հասանելի է` առայժմ քաղաքական նկատառումներից ելնելով: Եվ այսպես, ՕԵԿ-ական նախարարի եւ իր գործարանի աշխատակիցների տետ ա տետ հանդիպման միակ եւ անփոխարինելի պատճառը մեկն է` «մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձայնը տալ ՕԵԿ-ին»,- այս լոզունգով է սկսվում եւ ավարտվում Սերգո Կարապետյանի օրն իր շրջապատում, գործարանում եւ ամեն տեղ, ով իր շուրջը հավաքվածներին զուգահեռ ճոխ-ճոխ խոստումներ է տալիս, որ իրեն «չքաշելու» դեպքում, իր կողքը կանգնողներին նա չնախատեսված պարգեւների է արժանացնելու, իսկ եթե հանկարծ մեկի մտքով էլ անցնի շրջանցել նախարար մարդու խոսքը, ապա անհնազանդների «ականջները քաշվելու են»...

Ինչ արած, էս էլ հո հող ու ջրի հարցը չի, որ սուպեր նախարար Կարապետյանը Աստծու օրհնությանը ապավինի ու տեղը հանգիստ «տիտիկ» անի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ